Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Պետտուրքի բարձրացում կլինի, գուցե ոչ այդքան շատ

Պետտուրքի բարձրացում կլինի, գուցե ոչ այդքան շատ
22.03.2019 | 17:43

«Փաստը» գրում է, որ վերջին շրջանում ականատես ենք լինում բողոքի ցույցերի մի ամբողջ շղթայի՝ ակցիզային հարկի, գրավատների, արծվաշենցիների խնդիրների ու մի շարք այլ հարցերի հետ կապված: Անցնող շաբաթվա ամենաքննարկված թեման կապված է փոխանակման կետերի և գրավատների պետտուրքի ավելացման հետ: Նախատեսվում է պետտուրքը բարձրացնել 60 անգամ՝ 50 հազարից դարձնել 6 մլն: Իրականում բարձրացում լինելու է, բայց ոչ այդ աստիճանի. սա բավական տարածված քայլ է, երբ ընտրություն է կատարվում վատի և վատագույնի միջև:


«Այսինքն, ի սկզբանե ներկայացվում է վատագույն սցենար, հետո գնում են զիջումների, արդյունքում բարձրացում լինում է, սակայն նվազում է դժգոհությունը: Պատահական չէ, որ հարցի վերաբերյալ դժգոհություններ են հայտնվել նաև իշխանական պատգամավորների կողմից: Այն դեպքում, երբ ներկայիս իշխանության մեջ դժվար է պատկերացնել «մոնոլիտությունից» որևէ շեղում: Դա հնարավորություն է տալիս լուծել ևս երկու խնդիր. ցույց տալ, որ նախ՝ օրենսդիրը կարողանում է ճնշում և վերահսկողություն իրականացնել գործադիրի նկատմամբ, և երկրորդ՝ իշխանական թիմում առողջ դեմոկրատիա կա»:

Դիտվել է՝ 2140

Մեկնաբանություններ